Բաժիններ՝

Lufthansa-ն շահագործումից 150 ինքնաթիռ կհանի կորոնավիրուսի պատճառով

Գերմանիայի Lufthansa ավիաընկերությունը, ինչպես նաեւ նրան պատկանող Austrian Airlines-ը, SWISS-ը եւ Brussels Airlines-ը, շահագործումից 150 ինքնաթիռ կհանեն նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պատճառով: Մարտի 4-ի երեկոյան այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին։

«Մենք դինամիկ կերպով շտկում ենք մեր պլանները՝ հաշվի առնելով արտակարգ հանգամանքները»,- մեջբերում է անում գործակալությունը փոխադրողի ներկայացուցչի խոսքից:

Ըստ Reuters-ի տեղեկատվության՝ Lufthansa Group-ի ամբողջ ավիահավաքակազմն ունի 770 ինքնաթիռ: Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն դրա գրեթե հինգերորդ մասին: Նշվում է, որ շահագործումից կհանվեն 125 մերձմայրուղային եւ միջինմայրուղային եւ 25 հեռամայրուղային օդանավեր:

Մարտի 2-ին կոնցեռնի մամուլի ծառայությունը հայտարարել է Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի եւ մայրցամաքային Չինաստանի, Հոնկոնգի, Սեուլի եւ Թեհրանի միջեւ հունվարի վերջին սահմանված թռիչքների սահմանափակումները մինչեւ ապրիլ երկարաձգելու մասին: Սահմանափակումները նաեւ վերաբերել են Իտալիայում եւ Գերմանիայում մի շարք ուղղություններով չվերթներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս