«Մեր քայլերն ուղղելու ենք դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանին». Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
Եվ յուրաքանչյուրիս հիշողությունների մեջ կրկին ուրվագծվում է նրա հաղթական, ամուր կերտվածքը, որ ազգային հպարտ ինքնագնահատական ունենալու, Հայրենիքին որդիական հավատարիմ նվիրումով ծառայելու խորհրդանիշ է դարձել սերունդների համար։
Գրետա մայրիկի սերն ու վեհությունը իր փայփայած ազնիվ զավակից Հայրենիքի պաշտպան և Սպարապետ էին ձուլել, որի համար «ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն էր», և նա իր կյանքը նվիրեց Արցախն ազատագրելու, Հայաստանի սահմաններն անառիկ պահելու, մեր բանակն ու պետությունը հզորացնելու դժվարին պայքարին՝ որպես ռազմական, պետական գործիչ իսկապես հերոսական հետագիծ թողնելով մեր նորագույն պատմության մեջ։
Եվ այսօր խոնարհվելով նրա անվան ու սխրանքի, հավերժ հիշատակի առաջ՝ մեր քայլերն ուղղելու ենք դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանին, հանու Հայրենիքի նահատակված մեր քաջ ընկերներին, զինվորներին և զգալով նրանց ոգեղեն ներկայությունը մեր կողքին՝ անվախ, անկոտրում վճռականությամբ շարունակելու ենք այն սրբազան պայքարը, հանուն որի նրանք իրենց կյանքը զոհաբերեցին»։
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էԵվ յուրաքանչյուրիս հիշողությունների մեջ կրկին ուրվագծվում է նրա հաղթական, ամուր…
Gepostet von Seyran Ohanyan am Mittwoch, 4. März 2020