Բաժիններ՝

Սլովենիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Սլովենիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին Լյուբլյանայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ալեշ Շաբեդերը։

«Վարակվածը Սլովենիա է ժամանել Մարոկոյից Իտալիայի տարածքով, տկարություն զգալով` նա դիմել է բժշկի:- Այժմ նա մեկուսացված է Լյուբլյանայի կլինիկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում»:

Սլովենիայում կորոնավիրուսով վարակման դեպքը ի հայտ Է բերվել մարտի 4-ին: Վարակվածի անձը չի բացահայտվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս