ԱՄՆ-ի կոնգրեսականները համաձայնել են 8,3 մլրդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 4-ին գործնականում միաձայն հավանություն է տվել այն օրինագծին, որը Միացյալ Նահանգների վարչակազմին 8,3 միլիարդ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Նախաձեռնությունը պաշտպանել է 415 կոնգրեսական, դեմ է արտահայտվել սոսկ երկու հանրապետական։
Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է ավելի քան 3 միլիարդ դոլարի տրամադրում պատվաստանյութի մշակման եւ ախտորոշիչ հետազոտությունների ֆինանսավորմանը, ինչպես նաեւ կորոնավիրուսից բուժմանը: Կանխարգելիչ միջոցառումների համար կհատկացվի եւս 2,2 միլիարդ դոլար, որից 950 միլիոնը կուղղորդվի պետական բժշկական հիմնարկությունների օժանդակմանը:
Ըստ որում 500 միլիոն դոլարը կտրամադրվի տարեց ամերիկացիների՝ որպես կորոնավիրուսի համար ամենախոցելի կատեգորիայի հեռաբժշկական ծառայությունների մատուցման ծրագրի ֆինանսավորմանը: Սպասվում է, որ Սենատը նախաձեռնությունը կհաստատի մինչեւ շաբաթվա վերջը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: