Բաժիններ՝

«Թրամփը հայտարարեց պատճառի իր մեկնաբանությունը՝ մարդիկ վախենում են, որ դեմոկրատները կգան իշխանության։ Մաքուր նիկոլիզմ»

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի առիթով Սան Խոսեում գնացել էի շտապ օգնության հիվանդանոց։ Ընդունարանի քույրը չթողեց ներս մտնել, մինչեւ չպատասխանեցինք մի քանի հարցի․ վերջին շրջանում միջազգային ճանապարհորդության մեկնե՞լ եք, շփվե՞լ եք Չինաստանից եկած մարդկանց հետ, Իրանի՞ց, Իտալիայի՞ց, Հս․ Կորեայի՞ց։

Բացասական պատասխան ստանալուց հետո ներս թողեց, մեզ տրամադրեց դիմակներ, ախտահանիչ քսուքով շփեցինք ձեռքերս։ Սպասասրահում նստած հեռուստացույց էինք նայում, որտեղ մի բժիշկ բացատրում էր, որ դիմակը չի օգնում։ Բուժքրոջը հարցրեցի՝ էլ ինչի՞ ենք կրում դիմակը։ Ասեց՝ նախ մի քիչ օգնում է, հետո՝ դիմակով ավելի կարգապահ ես դառնում, ավելի ուշադիր ես լինում չվարակվելուն/չվարակելուն։

Թեեւ երեկ մեծածախ սուպերմարկետում սովորականից նկատելիորեն շատ էին գնորդները, կան թե՛ հիվանդության, թե՛ մահվան դեպքեր, սակայն համընդհանուր պանիկա չկա։ Մարդիկ գնում են գործի, երեխաները՝ դպրոց, եւ հավատացած են, երբ անհրաժեշտություն լինի, պետությունը կհրահանգի փակել ուսումնական հաստատությունները։
Հիմնական պատճառն այն է, որ քաղաքացիները վստահում են պետությանը, իսկ պետական պաշտոնյաներն էլ աշխատում են էշ-էշ չխոսել, համաճարակը քաղաքականությանը չծառայեցնել, մի պետական պաշտոնյան այնպիսի սուտ չի ասում, որ հետո մյուսը ստիպված ավելի մեծ ստով չհերքի։

Նրանք վստահեն, որ այն մարդիկ ում իրենք աշխատավարձ են վճարում իրենց հարկերից, աշխատում են արհեստավարժորեն եւ հանուն քաղաքացիների։

Հ․Գ․ Արժեթղթերի շուկան ընկնում է՝ երեւի կապված Չինաստանի հետ կոնտակտների նվազման հետ։ Սակայն Թրամփը հայտարարեց պատճառի իր մեկնաբանությունը՝ մարդիկ վախենում են, որ դեմոկրատները կգան իշխանության։ Մաքուր նիկոլիզմ»:

https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/2982205718507199

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031