Բաժիններ՝

«30 թիկնապահով և դիպուկահարներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկաց տներ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«30 թիկնապահով և դիպուկահարներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկաց տներ

Մեկ շաբաթ առաջ Երևանում մամլո ասուլիսի ժամանակ կանխատեսել էի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատրվակներով տնետուն է ընկնելու, բայց իրականում «Այո»-ի քարոզչությամբ է զբաղվելու: Առաջին փորձերը կատարվեցին «գիրք նվիրելու» օրվա շրջանակներում:
Իսկ հիմա, երբ երեկ ձախողվեց ՍԴ դատավորների «Կաշառք՝ հրաժարականի դիմաց» օպերացիան, ՀՀ վարչապետը որոշեց կրկին տնետուն ընկնելու PR քայլը վերսկսել:

Այս քայլի պրիմիտիվությունը նրանում է, որ պարոն վարչապետի և «այո»-ի գովազդով զբաղվողներն այնպես են ներկայացնում, որ Փաշինյանը ում տուն գնում է բոլորը նրա կողմնակիցներ ու երկրպագուներ են: Դեռ մեկը չեղավ, որ Փաշինյանին սուր հարցեր ուղղի և բացահայտի վերջինիս կողմից չիրականացված խոստումները, որոնք կյանքի կոչելու համար երկար ժամանակ պետք չէր: Որևէ մեկը դեռ չի քննադատել վարչապետին իր հետ հանդիպման ժամանակ, որն ուղղակի ծիծաղելի է: Փաշինյանը փորձում է համոզել բոլորին, որ իր բարձրաձայնած «ժողովուրդը» իր հետ է:

Կամ որևէ բանիմաց մեկը պատկերացնում է, որ 30-ից ավել թիկնապահներով, 12 մեքենայով շրջող, դիպուկահարներով շրջապատված Նիկոլ Փաշինյանը, որին մոտենալ հնարավոր չէ, կարող է, հենց այնպես՝ առանց երաշխիքների, գնալ ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկի տուն:

Ո՞ւմ են իշխանությունները միամիտի տեղը դրել:
Համոզված եմ, այն ընտանիքները ուր այցելում է պարոն վարչապետն ԱԱԾ-ի կողմից ստուգված են իրենց «լոյալության» պահով, իսկ վարչապետի թիկնազորն էլ Փաշինյանի «միամիտ» այցից առաջ համապատասխան գործողություններ իրականացրած կլինի և՛ համապատասխան բնակարանում, և՛ տարածքում:

Հետաքրքիր է, Գյումրի այցելելիս պարոն Փաշինյանը կարո՞ղ է «միամտաբար» մեր տուն էլ գա: Համապատասխան կառույցները շատ վաղուց են ինձ գաղտնալսում և հետևում: Մեծ աշխատանք չի պահանջվի իմ ով լինելը բացահայտելու համար: Բավական հարցեր ունեմ իրեն տալու:

Հ.Գ. Վարչապետի PR-ով զբաղվողները շատ պրիմիտիվ են ու նրանց մոտ այնպիսի տպավորություն է, որ միայն գործ ունեն անկիրթ և «պողոսացված» մասսայի հետ:

«Հեծանիվով գործի գնալը», «Փաշինյանները կուկուռուզ են ուտում Դիլիջանի ոլորաններում», «Փախուստ կառավարական ամառանոցից», «Անհայտ երեխայի պաչիկը վարչապետի հետ կառավարության շենքի մոտ», «Քծնագրիչը» և այլ օպերացիաները դրա վառ օրինակներն են…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս