Բաժիններ՝

Ժնևի միջազգային ավտոսալոնը չեղարկել են նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ

Միջազգային ավտոսալոնը, որը Ժնեւում պետք է անցկացվեր մարտի 5-ից մինչեւ 15-ը, Շվեյցարիայի իշխանությունների կարգադրությամբ չեղարկվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին փետրվարի 28-ին հաղորդվում է ավտոսալոնի կայքում։

«Ժնեւի 90-րդ միջազգային ավտոսալոնը, որը պետք է անցկացվեր 2020 թվականի մարտի 5-ից մինչեւ 15-ը, վերջնականապես չեղարկվել է: Դա Դաշնային խորհրդի փետրվարի 28-ի որոշումն է»,-ասված է կայքում:

Փետրվարի 28-ին ավելի վաղ Շվեյցարիայի կառավարությունն արգելք է սահմանել ավելի քան հազար մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումների անցկացման վրա:
Նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակը Շվեյցարիայում հասել է 15-ի, նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկրի հանրային առողջության դաշնային դեպարտամենտի կայքում:

«Նոր կորոնավիրուսով վարակման 15 դեպք է հաստատված Շվեյցարիայում: Նշված դեպքերը գրանցվել են Տիչինոյի, Ժնեւի, Արգաուի, Ցյուրիխի, Բազելի եւ Վոյի կանտոններում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, բոլոր հիվանդացածները մեկուսացված են, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում: Իշխանությունները նաեւ ի հայտ են բերում բոլոր այն մարդկանց, որոնք նրանց հետ շփվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս