Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները շարունակվում են. ՔՊ վարչությունում ՀԱԿ-ի թիմ կա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» մեր աղբյուրները նշում են, որ Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները դեռ շարունակվում են։ Ճիշտ է՝ գլխավոր դատախազի թեման կարծես արդեն փակ է, բայց կարծես թե ՍԴ ապագա դատավորի ռեալ թեկնածու է։

Ի դեպ, նույն աղբյուրն ասում է, որ ժամանակներ առաջ Ջհանգիրյանի թեկնածությունը բերել էին «Իմ քայլի» վարչություն` քննարկման, որպես ԲԴԽ անդամ՝ «մերժում ստացավ»: Ինչո՞ւ։ «Վարչությունում շատերն էին դեմ, պատճառաբանությունն այն էր, որ ոնց պետք է վեր կենանք, պառլամենտում Ջհանգիրյան գովենք»:

Վահե Գրիգորյան կգովեն, Ջհանգիրյան` ո՞չ։ «Դե, համաձայնության չեկան, Ջհանգիրյանի թեկնածության նախաձեռնությունը վարչության ՀԱԿ-ի թեւի ժողովրդինն էր»:

ՀԱԿ-ի թե՞ւ էլ ունեք, ովքե՞ր են։ «Դե, հայտնի է` Թորոսյան Արսենն է, Սիմիդը, Արայիկ Հարությունյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս