Նոր Chevrolet Corvette-ն ունի «թռչող» ռեժիմ
«General Motors» ընկերության վերջին սերնդի սպորտային մեքենան՝ Chevrolet Corvette-ն, ունի քարշակի վերահսկման «թռչող» ռեժիմ, որը միանում է, երբ բոլոր չորս անիվները պոկվում են գետնից, գրում է Detroit Free Press-ը:
Սուպերմեքենայի կայունացման համակարգը ոչ միայն ունակ է որոշել, թե երբ ավտոմեքենայի անվադողերը կկորցնեն կցորդումը ճանապարհի մակերևույթի հետ, այլև հասկանալ, թե երբ է ավտոմեքենան պոկվում գետնից և գտնվում օդում։
Այս դեպքում համակարգը համապատասխան կերպով կարգավորում է պահի բաշխումը անիվներին։ Բանն այն է, որ քարշակի հսկման համակարգը, որպես կանոն, արգելակում է անիվները, որոնք ճանապարհի հետ շփման անբավարարություն են զգում: Այդպիսի բան կարող է տեղի ունենալ սառույցի առկայության դեպքում կամ անձրևի ժամանակ:
Սակայն մրցավազքային մայրուղում կարևոր է յուրաքանչյուր վայրկյանը: Chevrolet Corvette-ում «թռչող» ռեժիմն անհրաժեշտ է հենց այդ դեպքերի համար։
Պատրաստեց Անի Գաբուզյանը