![](/banners/BeFunky-design.jpg)
Մոլդովական փողոցից երեք տղամարդ է բերման ենթարկվել
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/kalanq-1.jpg)
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 03.00-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մոլդովական փողոցից բերման են ենթարկել երեք տղամարդկանց։ Նրանց մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով 8,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, «G 231» և «Ակինետոն» գրառմամբ 1-ական դեղահաբ:
Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: