«Ստիպված եմ կրկին հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ապարդյուն ջանքերը Մյունխենյան հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու, իսկ Փաշինյանն անձամբ այն շրջադարձային համարեց, ստիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը`

1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի է, քանզի ջուր է լցնում տարիներ տևող ադրբեջանական ջանքերին Արցախի հարցը հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից:

2. Տվյալ հանդիպումը հրամցնել որպես Արցախյան բանակցությունների բովանդակության հանրայնացում, իրազեկում և թափանցիկություն՝ զավեշտալի է, որովհետև Փաշինյանի և Ալիևի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինիչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին:

3. Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ:

4. Մյունխենը ոչ միայն չնպաստեց խնդրի կարգավորման շուրջ կոնստրուկտիվ մթնոլորտի ամրապնդմանը, այլև Ալիևին հրապարակային հարթակ տվեց առավել ծայրահեղական դիրքորոշումների առաջխաղացման և լեգիտիմացման համար:

5. Իմիջային կորուստները՝ կապված ադրբեջանցիների անպատասխան անվայելուչ պահվածքի, Փաշինյանի վատ անգլերենի և այլնի հետ նույնպես մեզ միավորներ չեն բերել:

Սա դեռ միայն այն մասն է, որ կարելի է հրապարակավ ներկայացնել՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից անտեսված, բայց ադրբեջանական կողմից ինտենսիվ վարվող քարոզչական պատերազմը մեր դեմ»:

Քանի որ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ապարդյուն ջանքերը Մյունխենյան հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու, իսկ…

Gepostet von Armen Ashotyan am Freitag, 21. Februar 2020

Տեսանյութեր

Լրահոս