Երկրորդ օլիմպիական ոսկին նվաճելու համար միայն լավ մարզվել ու վնասվածք չստանալ է պետք. Արթուր Ալեքսանյան
Արթուր Ալեքսանյանին երկրորդ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու համար շատ բան պետք չէ:
«Արմենպրես»–ի հարցին, թե Ալեքսանյանն ամեն տեսակի ոսկե մեդալներ ունի, ի՞նչ է իրեն պետք երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելու համար, գյումրեցի մարզիկն ասաց. «Օլիմպիական խաղերի երկրորդ ոսկե մեդալի համար ինձ միայն լավ մարզվել ու վնասվածք չստանալ է պետք»:
Գյումրեցի մարզիկի համար 2020 թվականի համար հիմնական նպատակը կրկնակի օլիմպիական չեմպիոն դառնալն է: «Ինձ մոտիվացնում է հայ ազգը: Վստահ եմ, որ 2050 թվականին չենք ունենա երկու օլիմպիական չեմպիոն, այլ ավելի շատ: Վարչապետի ասած 25 օլիմպիական ոսկուց, որ մի քանիսն իմը լինեն, շատ լավ կլինի»,-ասաց Ալեքսանյանը: