Բաժիններ՝

«Մատանիների տիրակալ»-ի աստղ Էլայջա Վուդն առաջին անգամ հայր է դարձել

«Մատանիների տիրակալը» եռերգության աստղ Էլայջա Վուդն առաջին անգամ հայր է դարձել: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը։ Արտիստի 39-ամյա սիրեցյալը՝ դանիացի պրոդյուսեր Մետե-Մարի Կոնգսվեդը, տղա է ծնել: Մանրամասները չեն ճշտվում:

Նշվում է, որ Վուդը եւ Կոնգսվեդը հանդիպում են արդեն երեք տարի, սակայն պաշտոնական նշանադրության մասին զույգը չի հայտարարել: Կոնգսվեդն աշխատել է Մեյքոն Բլերի «Այս աշխարհում ես այլեւս ինձ չեմ զգում ինչպես տանը» սեւ կատակերգության վրա, որում Վուդը կատարել է գլխավոր դերերից մեկը: 39-ամյա Վուդն ավելի վաղ ամուսնացած չի եղել:

Մի ժամանակ նա հանդիպում էր ամերիկացի դերասանուհի Պամելա Ռասինի հետ: Դերասանը նաեւ հայտնի է «Խուլիգանները» եւ «Զուտ բանականության հավերժական փայլը» ֆիլմերով, ինչպես նաեւ «Դիրկ Ջենթլիի դետեկտիվ գործակալությունը» եւ «Ուիլֆրեդ» սերիալներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս