Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 17 տարվա բանտարկության

Սեուլի Բարձրագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին (2008 – 2013 թվականներ) մեղավոր է ճանաչել դրամական միջոցներ յուրացնելու եւ առանձնապես խոշոր չափով կաշառքներ ստանալու մեջ: Ինչպես փետրվարի 19-ին հայտնել է Yonhap գործակալությունը, երկրի նախկին ղեկավարի համար խափանման միջոց է ընտրվել բանտարկությունը՝ 17 տարի ժամկետով։

Բացի դրանից, 78-ամյա Լի Մյոն Բաքին պարտավորեցրել են տուգանք մուծել շուրջ 15,7 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Նրան կալանքի տակ են վերցրել դատարանի դահլիճում: Դատախազությունը պետության նախկին ղեկավարին կասկածում էր նախագահ եղած ժամանակ DAS ավտոմոբիլային պահեստամասեր արտադրող ընկերության միջոցների յուրացման մեջ, որի խոշորագույն բաժնետեր էր Լի Մյոն Բաքը, ինչպես նաեւ Samsung Electronics-ից կաշառքներ ստանալու մեջ: Լի Մյոն Բաքն ավելի վաղ պատիժ էր կրում կոռուպցիայի եւ կաշառակերության մի շարք մեղադրաքների համար: 2018 թվականի մարտի 22-ին նա կալանավորվել էր, իսկ նույն թվականի հոկտեմբերի 5-ին Սեուլի Բարձրագույն դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2019 թվականի մարտին նա գրավով ազատ էր արձակվել բանտից՝ նկատի առնելով առողջական վիճակի վատթարացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս