Հրդեհ Լերմոնտովո գյուղի բնակելի տներից մեկում. տուժածներ չկան
Փետրվարի 19-ին, ժամը 01:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում:
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված վայր:
Պարզվել է, որ տան սենյակներից մեկում, որը ծառայում է որպես խորդանոց, այրվում են կենցաղային իրեր:
Փրկարարները ժամը 03:15-ին մեկուսացրել են հրդեհը, իսկ 03։25-ին՝ մարել։ Այրվել են կենցաղային իրեր: Տուժածներ չկան: