Ուկրաինան խոցված Boeing-ի համար վճարումներն Իրանի հետ կքննարկի հինգ երկրի անունից
Փոխհատուցումների շուրջ բանակցություններն այն հինգ երկրների անունից, որոնց քաղաքացիներն Իրանում զոհվել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-ի ավիաաղետի հետեւանքով, վարելու է Ուկրաինան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտարարել Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Վադիմ Պրիստայկոն՝ ելույթ ունենալով աղետի զոհերի հուշահամալիրի բացման արարողությանը:
Փետրվարի 17-ին լրանում է 40 օրը PS 752 չվերթի ուղեւորների եւ անձնակազմի զոհվելու պահից: «Ուկրաինան փոխհատուցումների չափի շուրջ բանակցությունները կվարի բոլոր հինգ երկրների անունից: Եվ այն, ինչի շուրջ կպայմանավորվի Ուկրաինան, վճարվելու է բոլոր երկրների քաղաքացիներին, ներառյալ, ի դեպ, Իրանը: Դա եղել է մեր սկզբունքային դիրքորոշումը»,-լրագրողներին ասել է Պրիստայկոն. հեռարձակումն իրականացրել է «Նաշ» հեռուստաալիքը: Իրանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակի զբոսապուրակը բացել են «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում: Ապագա զբոսապուրակի եւ հուշահամալիրի վայրում տեղադրել են հուշաքար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: