Բաժիններ՝

Հնդկաստանի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ նախագահ Թայիփ Էրողանի այն հայտարարությունների կապակցությամբ, որոնք նա արել է վերջերս Իսլամաբադ կատարած իր այցի ժամանակ: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավիշ Քումարը։

«Հնդկաստանը հանդես է եկել Թուրքիայի հասցեին վճռական դեմարշով Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի Միութենական տարածքների վերաբերյալ (Թուրքիայի) նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանի դիտողությունների պատճառով, որոնք նա արել է Իսլամաբադ կատարած այցի ժամանակ: Դրանք խեղաթյուրում են անցյալի իրադարձությունները՝ հայացքը ներկային ուղղելու համար: Հնդկաստանը հանդես է եկել վճռական դեմարշով Թուրքիայի կառավարության դեմ: Այդ վերջին էպիզոդն այլ երկրների գործերին Թուրքիայի միջամտության եւս մեկ օրինակն է»,- ասել է Քումարը:

Նա նշել է, որ Դելին մերժում է«Թուրքիայի բազմակի փորձերն արդարացնելու անդրսահմանային ահաբեկչությունը, որն այդքան բացահայտորեն գործադրում է Պակիստանը»:

Թուրքիայի նախագահի հայտարարությունների կապակցությամբ Նյու Դելիում դեսպանը կանչվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն: Փետրվարի 14-ին Էրդողանը երկօրյա այցով ժամանել էր Պակիստան: Ելույթ ունենալով Պակիստանի խորհրդարանի նիստում՝ Թուրքիայի ղեկավարը քաշմիրցիների «պայքարը» համեմատել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օտարերկրյա տիրապետության դեմ իր երկրի պայքարի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս