Ամերիաբանկ. 2020թ. ՀՀ լավագույն ներդրումային բանկն ըստ «Global Finance» ամսագրի
«Ամերիաբանկ»-ը «Global Finance» ամսագրի կողմից արժանացել է 2020 թ. «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Բանկն այս հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ: «Global Finance» ամսագիրը գնահատումն իրականացրել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա, մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, բանկի նորարարական լուծումները, իրականացված գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, գնագոյացումը, շուկայում ունեցած համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կառույցների լայն շրջանակը և այլն:
Տեղեկացնենք նաև, որ «Լավագույն ներդրումային բանկ 2020» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի «Global Finance» ամսագրի ապրիլյան համարում:
Ամերիաբանկը, կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը, շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ թվային նոր լուծումներով, նորարարական առաջարկներով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: