Բաժիններ՝

«Ես կարող եմ լիովին դադարեցնել այդ պրակտիկան». Թրամփը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է արգելել վարչակազմի աշխատակիցներին լսելու իր հեռախոսազրույցները մյուս երկրների ղեկավարների հետ: Այդ մասին նա փետրվարի 13-ին հայտնել է IHeart ամերիկյան ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Դա այն է, ինչով նրանք զբաղվում էին երկար տարիներ. երբ դու զանգահարում ես այլ երկրների ղեկավարների, մարդիկ ունկնդրում են: Ես կարող եմ լիովին դադարեցնել այդ պրակտիկան»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ իր խոսակցություններն ունկնդրում է մինչեւ 25 մարդ: Bloomberg գործակալությունը պարզաբանում է, որ նրանց թվում են Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, Պետդեպարտամենտի ներկայացուցիչները եւ հետախուզության աշխատակիցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս