Բաժիններ՝

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 63,8 հազարը

Չինաստանում փետրվարի 14-ի տեղական ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին) Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 63 հազար 851, մահացու վախճան է արձանագրվել 1380 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 5,09 հազարով, մահացու դեպքերինը՝ 121-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 116 մարդ:

Ներկայում երկրի հիվանդանոցներում բուժընթաց է անցնում 55,7 հազար մարդ 10,2 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր:

Միեւնույն ժամանակ, ավելի քան 6,7 հազար մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից: «Վանյի» լրատվական պորտալի տվյալներով՝ Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 505-ի, նրանցից երկուսը մահացել են: Հիվանդացածներն առավել մեծ թիվ են կազմում Ճապոնիայում (251), այնուհետեւ գալիս են Սինգապուրը (58) եւ Թաիլանդը (33), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս