«P.S. Ես քեզ սիրում եմ» ֆիլմը շարունակություն կունենա
Alcon Entertainment ամերիկյան կինոընկերությունը ձեռք է բերել Սեսիլյա Ահեռնի «Postscript» գրքի հիման վրա ֆիլմ ստեղծելու իրավունքը: Կինոնկարը կդառնա այն պատմության շարունակությունը, որը ցուցադրվել է «P.S. Ես քեզ սիրում եմ» դրամայում, որի հիմքում գրողի համանուն ստեղծագործությունն է: Այդ մասին հայտնել է The Wrap-ը։
Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ այդ մասին փետրվարի 12-ին հայտարարել են ստուդիայի տնօրեններ Էնդրյու Քոսովը եւ Բրոդերիք Ջոնսոնը: Նրանք հանդես կգան որպես պրոդյուսերներ: “Postscript” վեպը հրապարակվել է անցյալ տարվա աշնանը: Դրանում նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում ծանր հիվանդությունից Ջերիի՝ գլխավոր հերոսուհի Հոլլիի ամուսնու մահվանից յոթ տարի անց: Նրա հեռանալուց եւս երեք տարի անց նա ամուսնուց նամակներ է ստանում (գրքում նա կնոջը հորդորում է ուժ գտնել նոր կյանքի սկսելու համար եւ ուրախանալ անկախ ամեն ինչից):
Հաղթահարելով ցավը՝ Հոլլին կատարում է Ջերիի վերջին խնդրանքը: Բայց անսպասելիորեն նրան սկսում են դիմել անբուժելի հիվանդ մարդիկ, որոնք ցանկանում են նման ուղերձներ թողնել իրենց սիրելիներին: Առայժմ հայտնի չէ, թե ով է խաղալու սիքվելում, ինչպես նաեւ` թե երբ է այն թողարկվելու: «P.S. Ես քեզ սիրում եմ» առաջին ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Հիլարի Սուոնքը (Հոլլի) եւ Ջերարդ Բաթլերը (Ջերրի), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: