Գիտնականները պարզել են՝ ինչպես օրգանիզմը պաշտպանել բոլոր վիրուսներից միանգամից

Գիտնականները նոր հնարավոր թիրախ են հայտնաբերել հակավիրուսային պատրաստուկների համար: Հայտնագործությունը կարող է բերել միանգամից բազմաթիվ վարակիչ հիվանդություններից համապիտանի բուժում ստեղծելուն: Հետազոտության արդյունքները հրապարակված են Cell Reports հանդեսում:

Ինչպես ցույց է տալիս Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը, վիրուսներն իրենցից մշտական սպառնալիք են ներկայացնում մարդկության համար: Վիրուսների որոշ տեսակների դեմ կանոնավոր կերպով մշակվում ու ներդրվում են պատվաստանյութեր, բայց այդ գործընթացը շատ ժամանակ  պահանջում, ոչ բոլորին է օգնում եւ չի պաշտպանում նոր վիրուսներից:

Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցից ամերիկացի գիտնականները Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի քաղցկեղի հետազոտության կենտրոնի իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հայտնաբերել են, որ AGO4 սպիտակուցը «աքիլեսյան գարշապար» է վիրուսների մեծամասնության համար: AGO4-ը Argonaute ընտանիքի սպիտակուցներից մեկն է: Մինչ այժմ դրանց դերը մինչեւ վերջ հասկանալի չի եղել: Իսկ այժմ հետազոտողները պարզել են, որ այդ սպիտակուցը բացառիկ հակավիրուսային ներգործությամբ է օժտված կաթնասունների մարմնական բջիջներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս