Բաժիններ՝

Հոնկոնգը 143 մլն դոլար է տրամադրել մայրցամաքային Չինաստանին կոկոնավիրուսի դեմ պայքարելու համար

Հոնկոնգի հասարակայնությունը մայրցամաքային Չինաստանին 1 մլրդ յուանի (ավելի քան 143 մլն դոլար) չափով ֆինանսական օգնություն է տրամադրել COVID-2019 վիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին փետրվարի 12-ին հայտնել է China Daily թերթը։

Նրա տվյալներով՝ այդ գումարի մոտավորապես 13 տոկոսը ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի բնակիչները փոխանցել են Հոնկոնգում երկրի կենտրոնական կառավարության վարչության միջոցով: Դրամական միջոցների համապատասխան մասը վերաուղարկվելու է Չինաստանի Կարմիր խաչին, որը պետք է դրանք բաշխի կարիքավոր տարածաշրջաննների միջեւ:

Հոնկոնգի այն կազմակերպությունների թվում, որոնք խոշոր միջոցներ են տրամադրել կոկոնավիրուսի դեմ պայքարելու համար, Լի Կաշինի հիմնադրամն է եւ անշարժ գույքի ոլորտում Shimao Property խոշոր ընկերությունը: Նրանց հետ համերաշխություն են դրսեւորել Հոնկոնգի բազմաթիվ մարզական ու հասարակական միավորումներ: Պաշտոնական վիճակագրության համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը հատուկ վարչական շրջանում հասել է 49-ի, նրանցից մեկը մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:ֆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս