Բաժիններ՝

Բաղդադում երկրորդ ձյունն է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում

Իրաքի մայրաքաղաքում երկրորդ անգամ ձյուն է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները։ Վերջին մեկ դարում նման եղանակային երեւույթ Բաղդադում դիտվել է միայն 2008 թվականին:

Նշվում է, որ Իրաքի հյուսիսում ձնատեղումը հազվադեպ երեւույթ չէ, հատկապես լեռնային տեղանքում, բայց Բաղդադում նման տեղումները խիստ հազվադեպ բան են: Տեղի բնակիչներն ակտիվորեն լուսանկարում են ձյունը եւ պատկերները զետեղում սոցցանցերում:

Դրանցում երեւում է, որ ավտոմեքնաները, արմավենիները, ճանապարհները ծածկված են ձյան ոչ հաստ շերտով: Փետրվարին Բաղդադում օրական միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմում է մոտավորապես 16 աստիճան: Սակայն այժմ Իրաքի մայրաքաղաքում միայն պլյուս երեք աստիճան է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս