Բաժիններ՝

«Ամեն ինչ լավ էր, բացի արդյունքից»․ Սետյեն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն ամփոփել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ատլետիկի» հետ խաղի արդյունքները (0:1)։

Խաղի մասին

«Յուրաքանչյուր տարվա ընթացքում, որ ես անցկացրել եմ ֆուտբոլում, եղել է մի օր, երբ դու մեկ գոլ խփում ես, իսկ հաջորդ օրը տասը հարվածով չես կարողանա գոլ խփել: Չգիտեմ` դա ոգեշնչում է, վստահություն կամ այլ բան: Կան բաներ, որոնք ոչ մարզիչները, ոչ ֆուտբոլիստները չեն կարող ղեկավարել, և սա դրանցից մեկն է:

Ամեն ինչ լավ էր, բացի արդյունքից: Ցավալի է, որ մենք դուրս մնացինք, բայց ինձ թվում է, որ մենք առաջ ենք գնացել այն բաներում, որոնք անհրաժեշտ է կատարելագործել: Նշեցի շատ կարևոր կետեր, ոչ միայն արդյունքը»:

Դե Յոնգի նախազգուշացման մասին՝ սիմուլյացիայի համար

«Ես դե Յոնգի պահը չտեսա: Ինձ ասացին, որ դա հստակ խախտում էր, բայց ես չեմ քննարկի մրցավարների որոշումները»,- ասել է Սետյենը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս