«Ռուբեն Հայրապետյանը դրա պատասխանը այլ ձևով կզգա ոչ միայն՝ իր շորերի, այլ նաև՝ իր ամբողջ մարմնի վրա». Արմեն Գրիգորյանը սպառնո՞ւմ է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ Ոստիկանության «6-րդ վարչություն» բերման ենթարկվելուց, այնտեղ մի քանի ժամ մնալուց ու դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, ու հավելել էր.
«Բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այ դա հաստատ է»:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում Ռ. Հայրապետյանի այս հայտարարությունը որակել է՝ «տարրական կուլտուրայի սկզբունքների խախտում»:
«Բնականաբար, տարրական կուլտուրայի և տարրական էթիկա ունենալու բոլոր սկզբունքները խախտված են: Իհարկե, հաշվի առնելով, որ այդ խոսքերի համար նույն ձև, ինչպես ինքն է պահում, ոստիկանությունը չի կարող իրեն թույլ տալ, որովհետև ոստիկանությունը սահմանափակված է օրենքով իր գործառույթները կատարելու, անպատասխանատու հայտարարություն է, և կարծում եմ՝ դրա պատասխանը այլ ձևով նա կզգա ոչ միայն՝ իր շորերի, այլ նաև՝ իր ամբողջ մարմնի վրա»,- ասել է Ռ. Հայրապետյանի հայտարարությունները «տարրական կուլտուրայի սկզբունքների խախտում» համարող ԱԽ քարտուղարը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում