Արիանա Գրանդեն ռեկորդ է սահմանել
Ամերիկացի երգչուհի եւ երգերի հեղինակ Արիանա Գրանդեն դարձել է առաջին կատարողը, որի երեք տարբեր ալբոմներից երաժշտությունը Spotify սթրիմինգային ծառայությունում ներկայացրել են 3,5 միլիարդ անգամ: Այդ մասին հայտնել է NME-ն՝ վկայակոչելով chartdata ծառայության Twitter-օգտահաշիվը։
Խոսքը վերաբերում է «My Everything», «Dangerous Woman» եւ «thank u, next» սկավառակներին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Spotify-ն իր կայքում հրապարակել է տասնամյակի այն արտիստների վիճակագրությունը, որոնց կատարումներն ունկնդրումների առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել: Արիանա Գրանդեն հայտնվել է 2019 թվականի առավել մեծ ժողովրդականություն ունեցող երաժիշտների առաջին հնգյակում: Ցուցակը գլխավորել է Post Malone-ը, փոփ-հնգյակում տեղ են գտել նաեւ Բիլի Այլիշը, Էդ Շիրանը եւ պուերտոռիկացի ռեգեթոն-կատարող Bad Bunny-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: