Բաժիններ՝

Քննչական կոմիտեն հերքում է

Այսօր infoport.am կայքը նյութ էր հրապարակել այն մասին, որ հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին։

«Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին իրավապահ համակարգում իր աղբյուրները, դին կապկպված է եղել կպչուն ժապավենով։ Ըստ նախնական տվյալների նա ջրում մնացել է մոտ յոթ օր։ Հայտնաբերվածը տարեց տղամարդ է։ Հատկանշական է, որ դին հայտնաբերել են մի քանի oր առաջ, բայց փաստի մասին, որևէ տեղեկատվություն չի եղել։ Ավելին, գործը Սևանի քննչական բաժնից սեղափոխվել է Երևան։ Մեր աղբյուրի հավաստմամբ, այս գործը պահվում է խիստ կոնֆիդենցիալության պայմաններում»,-գրել էր կայքը:

Քննչական կոմիտեից 168.am-ի հետ զրույցում հերքեցին կայքի հրապարակումը:

«infoport.am կայքում հրապարակված լուրի առնչությամբ նախնական հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- ասաց ՔԿ մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ չկա նման դեպք, պահակի դի չի հայտնաբերվել, իսկ աշնանը մահացած այդ մարդն էլ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակը չէ:

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ կայքը հեռացրել է նյութը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս