Բաժիններ՝

Դժբախտ պատահար՝ մահվան ելքով․ փոսից դուրս է բերվել երեխայի դի

Այսօր ժամը 17:13-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացին ընկել է Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը:

Ժամը 17:14-ին Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:

Ժամը 17:24 փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը ևս մեկնել է դեպքի վայր:

Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքի բնակիչ 2011թ. ծնված Հ.Կ-ի դին:

Դժբախտ պատահար՝ մահվան ելքովԱյսօր ժամը 17:13-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման…

Gepostet von ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն am Freitag, 31. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս