Գեորգի Կուտոյանն ընդհանրապես խմիչք չէր օգտագործում. Գուրգեն Եղիազարյան
«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, իմ տեղեկություններով, ընդհանրապես խմիչք չէր օգտագործում»։ 168.am-ի հետ զրույցում ասաց ծառայության նախկին տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
«Այդ մասին վաղուց գիտեի, որովհետև երբ նա ընտրվեց, նրա մասին մի քանի բան ասացին ինձ, այդ թվում՝ և այն, որ խմիչք չէր օգտագործում։ Նրա մահվան հետ կապված տեղեկությունները, որը մեզ հասել են, ինձ թույլ են տալիս ենթադրելու, որ մենք գործ ունենք ինքնասպանության հետ, իսկ այդ դեպքում պետք է պարզել՝ որն է պատճառը. չէ՞ որ մարդիկ հենց այնպես ինքնասպանություն չեն գործում»,- ասաց Եղիազարյանը՝ նշելով, որ թեև անձնապես չի ճանաչել Գեորգի Կուտոյանին, սակայն ճանաչել է վերջինի պապիկին, որին, եթե բնութագրելու լինի, կասի հետևյալը՝ գերազանց անձնավորություն է։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա։
Նա նշեց, որ այսօր ԱԱԾ-ն թիրախավորված է, և, ըստ օդում կախված լուրերի, կա ուղիղ հանձնարարական՝ թափանցել ԱԱԾ։
«Սորոսականների նպատակն է՝ թափանցել ԱԱԾ և տիրանալ Ազգային անվտանգության ծառայության գործակալական ցանցին և արխիվին»,- խոսքը եզրափակեց Եղազարյանը։