Վաղը՝ բողոքի ակցիա Հայաստանի արտգործնախարարության եւ Հունգարիայի հյուպատոսության առջեւ

Վաղը` սեպտեմբերի 1-ին բողոքի ակցիա է կայանալու Հայաստանի Արտաքին գործերի նախարարության եւ Հունգարիայի հյուպատոսության առջեւ:

«Հայազն Միության» տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օգոստոսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի բանտից Բաքու ուղարկվեց, ու այնտեղ ներման արժանացավ hայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը:

Այս ամենում իր մեղքն ունի հայկական կողմը, քանի որ տարիներ ի վեր ոչ պատշաճ ուշադրություն դարձնելով այս հարցին,այսօր արդեն իսկ անզոր է որեւէ բան փոխելու:

Վաղը` սեպտեմբերի 1-ին, ժամը 12-ին տեղի կունենա հավաք ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, որտեղ կներկայացվի պահանջագիր Արտաքին գերատեսչության ղեկավարին: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն Հունգարիայի հյուպատոսարան, որտեղ տեղի կունենա բողոքի ու ցասման ակցիա:

Կարդացեք նաև

Կարծում ենք, որ հայ հասարակությունը անմասն չի մնա այս ակցիայից»:

Նշենք, որ Հունգարիայում հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն ներում է շնորհել մարդասպանին:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղման էր ուղարկվել Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Ադրբեջանցին հրոսակը հայ սպային սպանել էր կացնով:

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունք: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Տեսանյութեր

Լրահոս