Ջհանգիրյանը ծանոթ չէ՞ ԲՀԿ-ի կոչերին

«Տեղյակ չեմ: Կծանոթանանք` հետո կխոսենք: Անծանոթ նյութի վերաբերյալ կարծիք չեմ հայտնում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք ՀԱԿ-ը կմիանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` ՀՀ վարչապետի փոփոխության մասին պահանջին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն շարունակում է կողմ մնալ կառավարության ղեկավարի փոփոխությանը: «Երբ պահը կհասունանա, մենք կհայտարարենք նաև այն մասին, թե արդյո՞ք ցանկանում ենք, որ կառավարության ղեկավարը լինի ԲՀԿ-ական, թե՞ ոչ»,- ասել էր ԲՀԿ մամլո խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս