Բաժիններ՝

Համաձայն N 998 որոշման` Կառավարությունը ժամանակավորապես ապաշխարել է

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը նախարարության այլ աշխատակիցների հետ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մի խումբ է ճանապարհել «Արզնի» առողջարանային կենտրոն` 12-օրյա հանգիստ անցկացնելու նպատակով:

Բանն այն է, որ ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 9-ի N 998 որոշման համաձայն` Հայրենական Մեծ պատերազմի 100 վետերան հանգստի և վերականգնողական բուժման նպատակով կայցելի «Արզնի» առողջարանային կենտրոն:

Ընդ որում` հանգստի ծախսերը կկատարվեն 2012թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Սոցապ նախարարությունը տեղեկացնում է, որ 12 օր անցկացնելով «Արզնի» առողջարանային կենտրոնում, Հայրենական Մեծ պատերազմի վետերանները կմասնակցեն միջոցառումների` կինոդիտումների, էքսկուրսիաների և համերգների:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031