Բաժիններ՝

Թանկացրել են՝ մյուսներից ետ չմնալու համար

Բենզինի 1 լիտրի գինն այսօր տեղական շուկայում  աճել է 20 դրամով: Պարզելու համար, թե ինչով է պայմանավորված թանկացումը, 168.am-ը փորձեց զրուցել Հայաստանի առաջատար բենզինի ներկրող ընկերությունների հետ: Մեր այն հարցին, թե ինչու է այսօր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում 500 դրամով՝ նախկինի 480 դրամի փոխարեն, «Ֆլեշ» ընկերության մարքետինգի գծով փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը պատասխանեց. «Ես որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող»: Մեկնաբանություն ստանալ չհաջողվեց նաև բենզինի շուկայի առաջատար CPS ընկերությունից։ Իսկ «Ռան Օյլից» պատասխանեցին, որ ընկերության համապատասխան աշխատակիցները կլինեն միայն երկու օրից:

Բենզինի գնի թանկացման շուրջ 168.am-ին պատասխան ստանալ հաջողվեց միայն «Միկա» կորպորացիայից, որը, սակայն, ըստ էության, չի բացատրում համընդհանուր թանկացման պատճառը։  «Միկա» կորպորացիայի նախագահ Միխայիլ Բաղդասարովը մեր այն հարցին, թե ինչո՞ւ է հայաստանյան վառելիքի շուկայում բենզինի գինը թանկացել, պատասխանեց. «Որևէ կերպ մեկնաբանել չեմ կարող: Մեր մասնաբաժինը շուկայում այնքան փոքր է, որ մենք որոշիչ չենք այդ հարցում: Թող մեկնաբանեն նրանք, ում մասնաբաժինը թույլ է տալիս: Մենք վերջինն էինք, որ գին բարձրացրեց: Բոլորը թանկացրին՝ մենք էլ թանկացրինք»:

Այսպիսով, ինչ պատճառով է այսօր թանկացել բենզինը՝ անհայտ է: Նույն կերպ անհայտ է նաև բենզինի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների կողմից լրագրողների հարցերից խուսափելը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս