Վրաստանում սպանված 11 ահաբեկիչներն էլ մահմեդականներ էին՝ Հյուսիսային Կովկասից

Հայտնաբերվել են նախօրեին Վրաստան-Ռուսաստան սահմանին ոչնչացված ահաբեկչական խմբավորման 11 անդամների մարմինները, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շոթա Խիզանիշվիլիին:

Պաշտոնյան հայտնել է, որ նրանք Հյուսիսային Կովկասից են և Ռուսաստանի քաղաքացիներ:

 

Լրացուցիչ տեղեկացվել է նաև, որ որոնվում են ևս մի քանի գրոհայիններ, որոնք վիրավոր են:

 

Փոխնախարարը հայտնել է, որ սպանվածները, որոնք մահմեդականներ են, հողին կհանձնվեն իրենց կրոնական ավանդույթներին համապատասխան:

Տեսանյութեր

Լրահոս