Բաժիններ՝

Օտարները «թքած» ունեն Հայաստանի ջրի վրա

«Հայաստանի ջրագոյացումը շատ մաքուր է: Բայց քանի որ  ջուրը տվեցին օտարների կառավարմանը, նրանք  ընդհանրապես թքած ունեն Հայաստանի ջրի վրա: Ջրի որակը կտրուկ փոխվել է: Բոլորն էլ տեսնում են, թե ծորակը բացելուց ինչ է հոսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ պայմաններում կարելի էր  ջուրն առանց մշակման օգտագործել, և  արդյո՞ք պահպանվում են քլորացման կանոնները, պարոն Սանասարյանը պատասխանեց. «Քլորացման գործընթացը չի վերհսկվում: Դրա մասին շատերն են խոսում: Եթե ջրամատակարարման համակարգը դառնար կառավարելի, ասենք՝ ճեղքեր չլիներ խողովակների վրա, պոմպակայանները հանվեին, մենք կարող էինք մեր ջուրն առանց մշակման օգտագործել: Հիմա մենք վերևի նշից ջուրը բռնելով հասցնում ենք ցածր նիշ և այդ ցածր նշից պոմպերով մղում ենք բարձրահարկ շենքեր»,- ասում է Հակոբ Սանասարյանը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս