«Orange Արմենիայի» նոր տնօրենը ստանձնեց իր պաշտոնը
Այսօր «Orange Արմենիան» հայտարարեց Ֆրանսիս Ժելիբտերի` ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու և Բրունո Դյութուայի` ընկերության հիմնադիր գլխավոր տնօրենի մեկնման մասին, ով ղեկավարում էր «Orange Արմենիան» 2009թ. հունվարից ի վեր:
«Orange-ն այլևս նոր ընկերություն և նոր ապրանքանիշ չէ Հայաստանում. մեր հայկական ընկերությունն արդեն իր կայուն տեղն ունի մարդկանց կյանքում և կարևոր դերակատարություն` երկրի տնտեսության համար: Այսօր Orange-ը սիրված բրենդ է Հայաստանում, և հենց սա էր մեր գլխավոր նպատակը ծառայությունները մեկնարկելիս: Այս ու բազմաթիվ այլ ձեռքբերումները մեր ուժեղ հայկական թիմի նվիրվածության և աշխատանքի արդյունքն են», ասաց «Ֆրանս Տելեկոմ-Orange» Խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինը:
«Orange Արմենիան» իր մեկնարկից ի վեր մի շարք նշանակալից ձեռքբերումներ է ունեցել, որոնց թվում այնպիսի նորարարություններ են, ինչպես HD որակով ձայնի ներդրումը, 42Մբ/վ արագությամբ ցանցի կառուցումը Հայաստանի երեք մեծ քաղաքներում և 21Մբ/վ արագությամբ ցանցինը` մնացած տարածքում, ինչպես նաև հանրային ավտոբուսներում անվճար WiFi-ի ներդրումը և Հայաստանում առաջին անգամ 1 դրամով հեռախոսների ու սմարթֆոնների առաջարկները: Ավելին, Orange Արմենիան ստանձնել է սոցիալապես պատասխանատու կեցվածք` ներդնելով էներգիայի խնայողության քաղաքականություն և այդ նպատակով սահմանելով հստակ չափանիշներ իր ամենօրյա աշխատանքում: Շրջական միջավայրի նկատմամբ հոգածության խորհրդանիշը թերևս Սյունիքի մարզում գտնվող բազային կայանն է, որն աշխատում է բացառապես արևային էներգիայով: Ընկերությունն առաջինն էր տարածաշրջանում, որը ներդրեց հեռախոսների էկո-վարկանշման համակարգ: Orange Հիմնադրամի գործունեության միջոցով ընկերությունը հոգ է տանում հաշնմանդամ և խոցելի անձանց մասին` տրամադրելով անվճար ակնաբուժական ծառայություններ ստանալու հնարավորություն, աջակցելով աուտիզմով երեխաներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև նպաստելով համայնքային զարգացմանը:
«Ֆրանսիս Ժելիբտերի ղեկավարությամբ «Orange Արմենիան» կշարունակի շեշտը դնել բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու և դրանով վերջիններիս հավատարմությունը պահելու ուղղությամբ, ինչպես նաև կշարունակի ներկայացնել նորարարական ծառայություններ: Ընկերությունը մասնավորապես աշխատելու է այնպիսի ծառայությունների ուղղությամբ, որոնք խթանում են մուլտիմեդիա ծառայությունների և շարժական ինտերնետի օգտագործումը: «Ֆրանս Տելեկոմ» Խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում Բրունոյին իր կատարած ահռելի աշխատանքի և Հայաստանում մեր գործունեությանը բերած իր ներդրման համար ու ցանկանում նրան նորանոր հաջողություններ, քանզի նա այսուհետ նոր դեր է ստանձնելու «Ֆրանս Տելեկոմ» Խմբում», ավելացրեց Բենուա Շինը:
«Կցանկանայի օգտվել այս առիթից` շնորհակալություն հայտնելու «Orange Արմենիայի» բոլոր աշխատակիցներին այս մեծ նվաճումների, մեր ընկերության առաքելությանն ու արժեքներին նրանց նվիրվածության համար: Կցանկանայի արտահայտել իմ երախտիքը նաև մեր գործընկերներին` միասին իրականացրած նախագծերի, ինչպես նաև հայկական իշխանություններին` մշտական աջակցության համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր բաժանորդներին վստահության և հավատարմության համար, մեր ծառայություններն օգտագործելու և մեր աշխատանքը գնահատելու համար: Սա ամենամեծ գնահատականն է մեզ համար: Ես մեկնում եմ մի երկրից, որտեղ իսկապես սիրեցի ապրել և աշխատել: Ես այստեղ անցկացրած տարիների ընթացքում առիթ եմ ունեցել ճամփորդել ամբողջ Հայաստանում և հիանալ այս երկրի բնությամբ ու մշակույթով: Այժմ ինձ հաջորդողի հերթն է` բացահայտել այս հրաշալի երկիրը և առաջնորդել Orange-ը դեպի էլ ավելի մեծ նվաճումներ: Մեծ հաջողություններ եմ ցանկանում նրան», ասաց Բրունո Դյութուան:
«Ես իսկապես խանդավառված եմ գալու Orange Արմենիա` երիտասարդ ու շատ դինամիկ ընկերություն, որը գործում է չափազանց մրցակցային շուկայում: Տպավորված եմ այն նախագծերով, որ Orange-ն իրականացնում է, և բարձր եմ գնահատում նորարարությունները լայն հանրությանը հասանելի դարձնելու ցանկությունը: Ոգևորված եմ այն մարտահրավերներով, որոնց պետք է հանդիպեմ` դարձնելու «Orange Արմենիան» է՛լ ավելի հաջողակ, է՛լ ավելի ուժեղ ու է՛լ ավելի սիրված», ասաց Ֆրանսիս Ժելիբտերը:
Իր այցի ընթացքում Բենուա Շինը Բրունո Դյութուայի և Ֆրանսիս Ժելիբտերի ուղեկցությամբ հանդիպել է ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ: