 
                        The New York Times-ը About.com-ը վաճառում է 300 մլն դոլարով
 
                                    The New York Times ընկերությունը, որը համանուն թերթի սեփականատերն է, վաճառում է About.com կայքը 300 մլն դոլարով: Այս մասին գրում է Forbes-ը: Կայքի գնորդը IAC
InterActiveCorp (IAC) ընկերությունը, որի սեփականատերն է ԱՄՆ ամենահայտնի մեդիամենեջերներից մեկը՝ Բարրի Դիլերը:
Գործարքը նախատեսվում է ավարտել մոտակա շաբաթներին:
Նշենք, որ ընկերությունը գնել էր պորտալը մոտ 400 մլն դոլարով 2005թ-ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        