Բաժիններ՝

Ջոնսոնը խոստացել է երկիրը ԵՄ-ից դուրս բերել հունվարի 31-ից ոչ ուշ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ թագավորությունը Եվրամիությունից դուրս կգա հունվարի 31-ից ոչ ուշ, եթե Պահպանողական կուսակցությունը հաղթանակ տանի բրիտանական խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններում: Այդ մասին կառավարության ղեկավարը, որը հոկտեմբերի 31-ին այցելել է Քեմբրիջ, հայտարարել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Եթե դուք քվեարկեք մեր կուսակցության օգտին, եւ եթե մեզ հաջողվի իրականացնել Brexit-ին վերաբերող մեր ծրագիրը, որը լիովին պատրաստ է, ապա մենք Եվրամիությունը կլքենք հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ»,-ասել է Ջոնսոնը:

Բրիտանական խորհրդարանի արտահերթ ընտրությունները, որոնք անցկացնելու որոշումը Համայնքների պալատն ընդունել է հոկտեմբերի 29-ին, կկայանան դեկտեմբերի 12-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031