Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարուշ Ֆ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա ջրատարի մեջ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գարուշ Ֆ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ», իսկ ուղևոր Գևորգ Հ.-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է «Էրեբունի ԲԿ»:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը: