Բաժիններ՝

«Վտանգավոր ոչինչ չկա». ԱԻՆ խոսնակը՝ Երևանի քաղաքապետարանի տանիքից երևացող սպիտակ ծխի մասին

Այսօր Երևանի քաղաքապետարանի շենքից բարձրացած ծուխը եղել է քաղաքապետրարանի ճաշարանի հատվածից և վտանգավոր որևէ բան չկա։  Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Էդմոն Զարգարյանը։

«ԱԻՆ-ն ահազանգով է գնացել քաղաքապետարան, սակայն այնտեղ խնդիր չի եղել, այդ ծուխը ճաշարանից է եղել»,- նշեց նա։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ տեղեկացրեց, որ ճաշարանի հատվածում ծուխ են նկատել և զանգահարել են ԱԻՆ, որոնց ժամանելու ընթացքում քաղաքապետարանի աշխատանքները չեն ընդհատվել և այժմ էլ քաղաքապետարանն աշխատում է բնականոն ռեժիմով։

Զվարթ Խաչատարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս