Բաժիններ՝

Գործարանները «թռնո՞ւմ են» պայմանավորվածությունից

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպման էր հրավիրել խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչներին: Քննարկամ թեման խաղողի զանգվածային բերքահավաքի ժամանակ բերքի մթերման անխոչընդոտ և լիակատար մթերումն էր:

«Նախորդ տարի խաղողի մթերումները կազմակերպված անցան: Այս տարի խաղողի լավ բերք ունենք, և ես համոզված եմ, որ մթերումնները նույնքան սահուն և անխոչընդոտ են ընթանալու: Սակայն հաշվի առնելով նախորդ տարվա փորձը` ձեր ուշադրությունն եմ հրավիրում մթերման գների և վճարման ժամկետների վրա: Պետք է գործեն ավելի խելամիտ` գյուղացու համար ընդունելի գներ: Ըստ ամենայնի, ժամանակին պետք է կատարվեն վճարումները: Գյուղացին պետք է զգա , որ իր աշխատանքը պաշտպանված է:»,- ասել է Սերգո Կարապետյանը:

Ըստ գյուղնախարարության պաշտոնական հաղորդագրության, մթերումները նախորդ տարվանից ավելի արդյունավետ են ընթանում և ընթացիկ տարվա ցուցանիշները զգալիորեն գերազանցում են 2011 թվականի ցուցանիշներին: Ինչպես տեղեկանում ենք Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջից, դեռևս կան գործարաններ, որոնք շարունակում են խուսափել գյուղնախարարության հետ նախորոք հաստատած պայմանավարվածությունից:

Սակայն չի նշվում, թե կոնկրետ որ գործարաններն են դրանք:

Կարդացեք նաև

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս