«Գետինը մտնելու փոխարեն, շարունակում են խաբել, ժողովրդին համոզել, թե ամեն ինչ լավ է». Գևորգ Պետրոսյան

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Անսահման է մարդկային ստորությունը: Կարևոր չէ, թե ինչ ես գրում կամ խոսում: Ստահակների մի խումբ պատրաստ սպասում է քո ցանկացած հրապարակման: Բացարձակապես կարևոր չէ, թե ինչ ես ասում…

Արձագանքը նույնն է՝ վիրավորանք, հայհոյանք…
Դե հասկանալի է՝ հրահանգ է տրված, կատարում են…

Օրը մի շոույով հավատավոր ժողովրդին <<կերակրող>> իշխանությունը, որը մի անհեռատես բախտագուշակի հավաստիացմամբ 40 տարի դեռ հլը պետք է իշխի մեր երկիրը, շարունակում է սրընթաց հեռանալ տնտեսական հեղափոխությունից՝ երկակի ստանդարտներ կիրառելով արդարության, արդարադատության և օրինականության հարցերում…
Խոսում են հանդուրժողականության մասին՝ չհանդուրժելով իրենցից դուրս ոչ մեկին…

Գետինը մտնելու փոխարեն, շարունակում են խաբել, ժողովրդին համոզել, թե ամեն ինչ լավ է…
Վենետիկն ապտակում է, Ռուսաստանն արհամարհում ու հեգնում է, թուրքը սպառնում ու կրակում…
Մանկավարժը, գիտնականը, բժիշկը, ոստիկանը, զինվորականը դեռ խարխափում են աղքատության ճիրաններում, մինչդեռ մի քանիսը շարունակում են օդում և ցամաքում վայելել կյանքը՝ ներքուստ ծաղրելով հավատավոր ժողովրդին…

Խելքի եկեք, ամոթ է, մի հարուցեք Աստծո զայրույթը»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031