Բաժիններ՝

«19-20 տարեկան հասակում ես հասկացա, որ ֆուտբոլը թվերը, տիտղոսները և ռեկորդներն են»․ Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ֆուտբոլի հանդեպ իր վերաբերմունքի մասին:

Մոլուցքի մասին

«Երբ ես 19-20 տարեկան էի, հասկացա, որ ֆուտբոլը թվերը, տիտղոսները, ռեկորդները և գոլերն են»:

Ի՞նչ է պետք արդյունավետ հարձակվողին

«Իրական ռմբարկու դառնալու համար նախ պետք է տաղանդ: Առանց դրա չի լինի: Երկրորդ՝ տաղանդը անօգուտ է առանց աշխատանքի: Ոչինչ չի ընկնում երկնքից: Ես երբեք չէի հասնի նրան, ինչ ունեի, եթե չաշխատեի: 700 գոլը տպավորիչ թիվ է: Ես ավելի շատ հպարտ եմ այս նվաճմամբ, քանի որ դրան հասել են քիչ խաղացողներ»:

Տարիքի մասին

«Իմ նպատակն է մեծանալ՝ երիտասարդ մնալով: Ես ուզում եմ հնարավորինս մրցունակ լինել: Ցույց տուր ինձ իմ հասակակից մեկին, ով խաղում է «Յուվենթուսի» նման ակումբում նույն մակարդակի վրա»,- ասել է Ռոնալդուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031