«Պատերազմը տարածաշրջանում ոչ ոքի օգուտ չի բերի». Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Al-Jazeera հեռուստաալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք չունի Թեհրանին միակողմանի համաձայնագիր պարտադրել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։
«Պատերազմը (տարածաշրջանում) ոչ ոքի օգուտ չի բերի, Թրամփը չի կարող Իրանին միակողմանի համաձայնագիր պարտադրել»,- ասել է Զարիֆը:
Բացի այդ, նա ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է շահավետ լինի բոլոր կողմերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: