Սի Ցզինպինը և Թրամփը կհանդիպեն նոյեմբերի 17-ին. South China Morning Post
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, նոյեմբերի 17-ին Չիլիում հանդիպում կանցկացնեն միջանկյալ առեւտրական գործարք կնքելու համար: Այդ մասին հայտնել է South China Morning Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ ղեկավարները կհանդիպեն Սանտյագոյում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո եւ կստորագրեն միջանկյալ համաձայնագիր, «եթե ամեն ինչ հարթ ընթանա»: Պլանավորվում է, որ, մինչեւ երկու երկրների ղեկավարների հանդիպումը, գործարքի առաջին փուլի հետ կապված աշխատանքը կավարտվի: Առաջիկայում ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական ներկայացուցիչները կանցկացնեն եւս մեկ հեռախոսազրույց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: