Բաժիններ՝

Հայտարարվել է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող նորաձևության բրենդը

Իտալական Off-White նորաձեւության բրենդն ամենահանրաճանաչն է դարձել աշխարհում: Նորաձեւության ինդուստրիայում սպառողական գործելակերպի վերլուծության բնագավառում մասնագիտացող Lyst հարթակի վարկանիշը հրապարակել է Hypebae-ը։

Ուսումնասիրելով ինը միլիոնից ավելի որոնողական հարցումները Google-ում եւ սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ 12 մլն առցանց-ռեթեյլերների կայքերում, մասնագետներն իմացել են, որ 2019 թվականի երրորդ եռամսյակում օգտատերերն ամենից հաճախ ցանցում փնտրել են Off-White մակնիշի արտադրանքը: Ամենապահանջված բրենդների ցուցակի երկրորդ տեղում ֆրանսիական Balenciaga-ն է:

Իտալական Gucci նորաձեւության տունը՝ համանման վարկանիշի նախորդ առաջատարը, որը կազմվել էր տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով, իջել է երրորդ հորիզոնական: Նրան հաջորդում են Versace-ն եւ Prada-ն՝ համապատասխանաբար զբաղեցնելով չորրորդ եւ հինգերորդ դիրքերը:

Նորաձեւության ինդուստրիայի թոփային ընկերությունների տասնյակում, ըստ Lyst-ի տվյալների, նաեւ տեղ են գտել Valentino-ն, Fendi-ն եւ Burberry-ն: Ցուցակը եզրափակում են Sint Laurent-ը եւ Vetements-ը: Աֆրոամերիկացի դիզայներ Վիրջիլ Աբլոյի Off-White մակնիշն արդեն առաջին անգամը չէ, որ գլխավորում է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող հագուստի բրենդների վարկանիշը: Առաջին հորիզոնականում այն հայտնվել է 2018 թվականի հոկտեմբերին եւ 2019 թվականի մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս