«Ես դրան քաղաքական գնահատական չեմ տա». Սուրեն Պապիկյանը՝ Արա Բաբլոյանի մեղադրանքի և Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին և ԱԺ աշխատակազմի նախագահի տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը վերաբերվում է այնպես, ինչպես մյուս բոլոր իրավական գործընթացներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պապիկյանը:

«Ես դրան քաղաքական գնահատական չեմ տա, քանի որ  դրանք քաղաքական չեն, դա բացառապես իրավական հարթությունում է»,- ասաց նա։

Հարցին՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, նա կարճ պատասխանեց․ «Ո՛չ»։

Հարցին՝ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ չէ՞, Պապիկյանը պատասխանեց, որ ինքը չի կիսում այդ տեսակետը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս