«Հնարավոր չէ Վազգեն Մանուկյանին աշխատանքից ազատել». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը չի ցանկանում գնահատական տալ՝ արդյոք Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին հրաժարականի հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ։

«Չեմ կարող ասել, թե այս պահին ինչ որոշում կկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հաշվի առնելով պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը: Մի բան կարող եմ ասել, որ ժամկետի առումով հիմա հնարավոր չէ Վազգեն Մանուկյանին աշխատանքից ազատել։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլին, իսկ ես նկատել եմ, որ Մանուկյանը տարբեր առիթներով բարձրաձայնում է դժգոհությունների մասին, ասում է, որ չի ցանկանում աշխատել, և այլն»,- ասաց նա։

Նա  Հանրային խորհուրդն ի սկզբանե համարել է անիմաստ կառույց, և չբացառեց, որ այդ կառույցը ստեղծվել է Վազգեն Մանուկյանին որևէ գործ տալու համար:

«Քանի որ Սերժ Սարգսյանն այդպիսի սովորություն ուներ, որ բոլորին ուզում էր ինչ-որ բանով ապահովել, կամ էլ ոչնչացնում էր։ Այս կառույցը նույն տրամաբանությամբ ստեղծված կառույց է: Հանրային խորհրդի գոյությունն աննպատակահարմար եմ համարում»,- եզրափակեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս