«Մեծագույն ցավով եմ վերաբերվում այդ փաստին, բայց…». Ալեն Սիմոնյանը՝ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այսօր Հրայր Թովմասյանն ու դատական իշխանության որոշ ներկայկացուցիչները նախկին իշխանության վերջին բաստիոն են մնացել։
«Իրենք ժամանակին նշանակվել են, որպեսզի սպասարկեն այդ իշխանությանը։ Հրայր Թովմասյանի նշանակման օրինականության հետ կապված շատ լուրջ հարցեր կան»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի կողմից Հրայր Թովմասյանի վերաբերյալ հրապարակած գործին և դրան փոխկապակցված իրավական գործընթացներին, Ալեն Սիմոնյանը չցանկացավ գնահատական հնչեցնել՝ նկատելով, որ մեկ է՝ ինքն ինչ ասի, ասելու են, թե ճնշում է գործադրում:
Ինչ վերաբերում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործին, Ալեն Սիմոնյանն ընդգծեց. «Մեծագույն ցավով եմ վերաբերվում այդ փաստին, բայց օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եթե ապացուցվի, որ եղել է փաստաթղթերի կեղծում կամ պաշտոնական դիրքի չարաշահում, ապա իմ համար ամենակարևոր սկզբունքն օրենքն է»,- եզրափակեց նա:
Զվարթ Խաչատրյան